Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։ Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Նիստում պատգամավորները հաստատել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը, այնուհետև անդրադարձել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ Ուժեղ Հայաստան խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի թեկնածությունը։
Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։ Զեկուցողը վստահեցրել է, որ Մարիաննա Ղահրամանյանն իր գիտելիքներով և մասնագիտական փորձով նպաստելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքի իրականացմանը։
Թեկնածուն ընդգծել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների կարևորագույն գործառույթներից է խորհրդարանական վերահսկողությունը։ Առանց խորհրդարանական պատշաճ վերահսկողության մենք չենք կարող ունենալ իրապես հաշվետու գործադիր մարմին,- նշել է պատգամավորը։
Քվեարկության արդյունքում Մարիաննա Ղահրամանյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել