HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ։ Հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«​Այցերի ընթացքում նախարարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքներին, ծանոթացել զինծառայողների առօրյային, ինչպես նաև զորանոցների ու ենթակառուցվածքների շինարարությանը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ԱԹՍ և կապի զորքերի ուսումնական կենտրոններ։ Նա ծանոթացել է անձնակազմի պատրաստության մակարդակին և ծառայողական առօրյայի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին։

​Այցերի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ ուսումնական գործընթացն անշեղորեն իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ծառայության պայմանները շարունակաբար բարելավելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter