ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին՝ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։
Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ այլ հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել