Ռուսաստանն անօդաչուներով հարձակվել է Կիևի վրա
Սեպտեմբերի 9-ի գիշերը Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական անօդաչուն վնասել է 24-հարկանի բնակելի շենքի՝ հարվածելով 11-րդ և 12-րդ հարկերին։ Ինչպես հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, 12-րդ հարկում հրդեհ է բռնկվել։
Կիևի իշխանությունների տվյալներով՝ տուժել է 5 մարդ, որից 3-ը հոսպիտալացվել է։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ փրկարարները բնակելի շենքից տարհանել են 23 մարդու, որոնք տուժել են հարվածի հետևանքով։
Լուսանկարը՝ արխիվային/AP Photo/Francisco Seco
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել