HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-ին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման մասին։

«Սահմանադրության և նախագահի մասին օրենքի համաձայն՝ ես պետք է երկու որոշում կայացնեմ: Առաջինը Սերբիայի Հանրապետության ժողովրդական սկուպշչինան լուծարելու մասին հրամանագիրն է, երկրորդը՝ ընտրություններ նշանակելու մասին որոշումը։ < ... > Սերբիայում ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-ին»,- RTS-ի եթերում հայտարարել է Վուչիչը։

Նա կոչ է արել բոլորին քարոզարշավի ընթացքում «չդիմել բռնության»։ «Ես գիտեմ, որ ոմանք կրկին արգելափակելու են ֆակուլտետները, և իմ խնդրանքն է՝ չանել դա։ Եթե նրանք դա անեն, ապա դա կանեն ի վնաս իրենց, Սերբիայի քաղաքացիների, այլ ուսանողների ու պրոֆեսորների»,- հավելել է Վուչիչը։ 

Սերբիայի նախագահը հավելել է, որ, ինչպիսին էլ, որ դրանք լինեն, կընդունի ընտրությունների արդյունքները ու կշնորհավորի իր ընդդիմախոսներին, եթե նրանք հաղթեն:

Սերբիայում Վուչիչի հրաժարականը պահանջում են արդեն գրեթե երկու տարի։ Այս գործընթացը սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի շենքի բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվեց 16 մարդ։ Դրա հետևանքով Սերբիայի ողջ տարածքում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, իսկ ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը։

2026 թվականի ապրիլին Վուչիչը հայտարարել էր, որ պատրաստ է երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 2026 թվականի հունիսին էլ նա հայտարարել էր, որ հրաժարական կտա մի քանի շաբաթից։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականին, իսկ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային արդեն 2027 թվականի դեկտեմբերին։

Լուսանկարը՝ AFP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter