Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Չոբանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, Խորեն Պալյան փողոց 21/1), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
«Մասնավորապես՝
- սննդի կառույցի առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
- սննդի կառույցի սանհանգույցի դուռը բացվել է սննդամթերքի մշակման սենյակի մեջ։
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել