HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ բնակարանում. տուժածի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի 114-րդ տանը, և հնարավոր է՝ տանը կա տուժած (հաշմանդամ):

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման և օպերատիվ խմբերը՝ պարամեդիկներով: Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այրվել են տան առաջին հարկի առաստաղը և աստիճանավանդակը՝ 15 քմ մակերեսով, 2 մահճակալ և հեռուս­տա­ցույց:

Հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել 1930 թ. ծնված Կամո Բաբայանը: Վերջինիս տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter