Քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում, հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզային: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։
«Կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր:
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կառույցների միջև արագ և անվտանգ տեղեկատվության փոխանակման ժամանակակից հնարավորություններին:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել