HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեչուտ գյուղի բնակիչը ջրահեղձվել է արհեստական լճակում

Սեպտեմբերի 9-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարները:

Տեղում պարզվել է, որ ջրամբարին հարակից արհեստական լճակում ջրահեղձվել է Կեչուտ գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արայիկ Մկրտչյանը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ջրասուզակները լճակից դուրս են բերել Ա. Մկրտչյանի դին: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter