Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
«Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր։
Մարչին Բոսացկին իր հերթին ընդգծել է լեհական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին և խորացնելու համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ձևաչափերում։ Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության և երկխոսության շարունակականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել