HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար՝ Երևանում. 2 զոհ, 3 վիրավոր

Սեպտեմբերի 9-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու 6 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Մոնդեո» մակնիշի 15 ՍՏ 570 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 1995 թ. ծնված Նորայր Խաչատրյան) բախվել է ճամփեզրին կայանված «DAF» մակնիշի 19 ՍՍ 078 պ/հ բեռնատարին, այնուհետև ծառը կոտրելով՝ բախվել պատին: Հրդեհի բռնկում տեղի չի ունեցել:

Մինչ փրկարարների ժամանումը «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1994 թ. ծնված Գայանե Մարկոսյանը և 1993 թ. ծնված Վիկտորյա Ալոյանը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1993 թ. ծնված Վլադիմիր Մարկոսյանը` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ն. Խաչատրյանին և ուղևոր, 1993 թ. ծնված Դավիթ Գրիգորյանին: Վերջիններս տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Տուժած Վ. Ալոյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ Գ. Մարկոսյանը՝ հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter