HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետը հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանում

Սեպտեմբերի 10-ին Էրբիլում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանին ընդունեց Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պետ-նախարար Սաֆին Դեզային։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ նախարարության լրատվական ծառայությունից։

«Զրուցակիցները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման, Հայաստանից դեպի Իրաք` ներառյալ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման, ինչպես նաև շփումների ակտիվացման, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և կրթական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Էրբիլ այցելության շրջանակներում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի արտաքին հարցերով խորհրդական և փոխվարչապետի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների բաժնի ղեկավար Փեշավա Մուհամմադի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի արտաքին հարցերով ավագ խորհրդական Բեյան Սամի Աբդուլ Ռահմանի և Իրաքյան Քուրդիստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սարվար Քամալ Հավարիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական օրակարգի ընդլայնմանը և համագործակցության հետագա խորացմանն վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter