HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքին և դրանց զարգացման հեռանկարներին։

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter