
Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական տվեց
Քիչ առաջ Հայաստանի օրհներգով մեկնարկեցին ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները: Օրակարգը ներկայացնելուց հետո Հովիկ Աբրահամյանն ընթերցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե 15-օրվա ընթացքում պատգամավորը հետ չվերցնի դիմումը, այն կհամարվի ընդունված:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին տևական ժամանակ, սակայն կուսակցությունն այդ հարցը պետք է քննարկեր այս ամսվա ընթացքում:
Հենց նոր «Ժառանգություն» կուսակցությունը տարածեց մամուլի հաղորդագրություն, որով հայտնում է, որ կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը և նախագահական ընտրություններին ընդառաջ հարգել է պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը:
Այսօր Ազգային ժողով էր եկել նաև նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա խորհրդարանում ներկայացնելու է ՀՀ նախագահին և փոխարինում է Գառնիկ Իսագուլյանին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել