Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվականից։
Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում:
Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հրաձգարան և հետևել ստորաբաժանումներից մեկի կրակային պատրաստության պարապմունքներին:
Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպել է վարժական հավաքների մասնակիցների հետ:
Այցի ավարտին բանակային կորպուսի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել