HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգենյան վիզայի համար դիմելիս առաջին մուտքի երկրի ճիշտ նշումը չափազանց կարևոր է․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն

Թեև Շենգենյան վիզայի առկայությունը հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան տարածքում, կարևոր է հաշվի առնել, որ վիզայի համար դիմելիս առաջին մուտքի երկրի ճիշտ նշումը չափազանց կարևոր է։ Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

«Օրինակ, եթե դիմումում որպես առաջին մուտքի երկիր նշվել է Լեհաստանը, սակայն փաստացի առաջին մուտքը կատարվում է Գերմանիա, այդ անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Գերմանիայի իշխանությունների համար քաղաքացու նկատմամբ մուտքի արգելք կամ հարկադիր վերադարձ կիրառելու համար։ Խնդրում ենք Շենգենյան վիզայի համար դիմելիս ներկայացնել բացառապես ճշգրիտ և իրական տվյալներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter