HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետությունում կավելանան «Պայծառ դպրոցները»

Կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր նախարարության և «Արմենթել» ընկերության միջև: Ներկայացնելով համաձայնագիրը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Նախարարությունն ունի բազմաթիվ գործընկերներ թե հասարակական, թե՛ մասնավոր և թե միջազգային ընկերությունների հատվածում:

Այս համաձայնագիրը տարբերվում է շատ ու շատ համաձայնագրերից այն հանգամանքով, որ որպես կանոն համաձայնագրից է ծնվում համագործակցությունը, իսկ «Արմենթելի» հետ աշխատանքներն այն դեպքերից է, որ կոնկրետ ծրագրերի վրա սկսել ենք աշխատել, որից հետո եկել ենք համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության գիտակցմանը»:

Նախարարը հավելել է, որ ծրագրերը կոնկրետ ու հստակ են, և համաձայնագիրը հստակ ուրվագծում է այն ուղղությունենրը, որոնց իրականացումը հնարավոր կդառնա համագործակցության շնորհիվ:

Համագործակցության հուշագրով նախատեսվում է հանրապետության  հանրակրթական դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ կատարել ներդրումներ, կրել սոցիալական պատասխանատվություն:

««Պայծառ դպրոց» ծրագրի միջոցով յուրաքանչյուր մարզի գյուղական համայնքի դպրոցում ստեղծել լսարան՝ ժամանակակից համակարգիչներով հագեցած: Այդ լսարանը կծառայի որպես դպրոցի ինտերնետ հանգույց, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման լաբորատորիա և կմատակարարի արագ և բարձրորակ ինտերնետ: Ծրագրի մեջ այս տարվա ընթացքում կընդգրկվեն ութ դպրոց, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ ևս երկու դպրոց: Նախատեսվում է նաև հովանավորել «Հայոց պետականություն. 5000-ամյա և 20-ամյա» խորագրով մանկապատանեկան նկարչական համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնն ու հրատարակել համապատասխան կատալոգ»,- նշել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը պատաստակամ է իրականացնել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ քոլեջներում և ուսումնարաններում, ապահովել համապատասխան խորացված մասնագիտական ուսուցում և կրել որոշակի պարտավորություններ այս ոլորտում, ինչպես նաև ապահովել հասանելիությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին օնլայն մասնագիտական գրադարաններին:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ ընկերությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում համագործակցությունը և վստահություն արտահայտել, որ վերջինս նպաստելու է կրթության մակարդակի բարձրացմանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter