HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է փոփոխել Կառավարության անդամի երդման տեքստը

Խորհրդարանը սեպտեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստը՝ այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։

Մասնավորապես, առաջարկվում է երդման տեքստում կիրառել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը։

««Հարատևություն» հասկացությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շարունակական գոյությանն ու կայունությանը, «ինքնիշխանություն» հասկացությունը՝ պետության՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությանը, իսկ «զարգացում» հասկացությունն ուղղված է պետության առաջընթացի և բարեկեցության ապահովմանը»,- պարզաբանել է նախարարը։

Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նախագծի ընդունվելուց հետո Կառավարության անդամները կերդվեն հետևյալ տեքստով․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Արման Եղոյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության բացասական տեսակետը փոփոխվող տեքստի վերաբերյալ ներկայացրել է Քրիստինե Վարդանյանը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Լիանա Գասպարյանը՝ անընդունելի համարելով երդման տեքստի փոփոխությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։ Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։

Եզրափակիչ ելույթում Սրբուհի Գալյանն անդրադարձել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ելույթներին՝ տալով սպառիչ պարզաբանումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter