Քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
«Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը մանրամասներ է ներկայացրել պետական ակտիվների թվայնացման, կառավարման և կարգավորման նոր մոտեցումների ներդրման, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքին ևս:
Քննարկման առարկա են եղել պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործմանն ուղղված քայլերը: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ վերոնշյալ թեմայի շուրջ:
Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը, որն ուղղված կլինի ակտիվների հստակ հաշվառմանը, ընթացիկ գնահատմանը, բյուջեի համար կայուն եկամուտների ապահովմանը և երկրի տնտեսական զարգացմանն աջակցելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները մոդելի ձևավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել