HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սևան համայնքի նախկին ղեկավար ՌՂ-ի (Ռուդիկ Ղուկասյան,- խմբ.) կողմից՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՌՂ-ն, 2012թ. նոյեմբերի 5-ից մինչև 2016թ. նոյեմբերի 3-ը զբաղեցնելով Սևան համայնքի ղեկավարի պաշտոնը, նույն համայնքի ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 2 անձանց օժանդակությամբ, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2015 թվականի օգոստոսի 26-ին Սևան համայնքին պատկանող, հասարակական նպատակային նշանակության՝ այդ պահին 18 մլն 940 հզր դրամ արժեք ունեցող անշարժ գույքը շուկայականից էական ցածր արժեքով՝ 5 մլն 200 հզր դրամով, վաճառել է ավագանու անդամներից մեկի մորը։  

Նշված գործողության հետևանքով Սևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 13 մլն 740 հզր դրամի գույքային վնաս: 

Նախաքննության ընթացքում Սևան համայնքի նախկին ղեկավար ՌՂ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար, 11 անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու, ևս մեկ անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter