HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող 2 տարածք

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2026թ. օգոստոսի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ենոքավան համայնքի իրավահաջորդ Իջևան համայնքի և ֆիզիկական անձի՝ 2017 թվականի մայիսի 10-ին կայացված աճուրդային վաճառքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով:

Դատախազությունից հայտնում են, որ հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը Դատարանի 2026թ. օգոստոսի 21-ի վճռով հաստատվել է:

«Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնության հիման վրա, 2026թ. սեպտեմբերի 11-ին և սեպտեմբերի 14-ին Իջևան համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական շենքի՝ Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի 1-ին փողոց 41 շենք 1 և 2 հասցեներում գտնվող՝ 63.4 քմ և 25.7 քմ մակերեսով տարածքների և դրանց զբաղեցրած  0.0545 հա մակերեսով հողամասի նկատմամբ»,- նշված է Դատախազության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter