ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, դրա ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և հետագա համագործակցությանը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների ընդլայնմանն ու երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել