
ՏԻՄ ընտրություններին Գյումրիում գրանցվել է մասնակցության ցածր ցուցանիշ
Սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին, գործող 79 ընտրատեղամասերից ստացված արդյունքների համաձայն, գրանցված 125 հազար 657 ընտրողից մասնակցել է 45 հազար 745-ը (ընտրական իրավունք ունեցողների 36,40 տոկոսը):
Ձայները քաղաքապետի 4 թեկնածուի միջև բաշխվել են հետևյալ կերպ. ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը ստացել է 27 հազար 646 քվե կամ քվեակության մասնակցած ընտրողների ձայների 65,02 տոկոսը, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը՝ 10 հազար 330 ձայն կամ 24,29 տոկոս, Անդրանիկ Ավետիսյանը՝ 2 հազար 434 ձայն կամ 5, 72 տոկոս, իսկ Սպարտակ Պետրոսյանը՝ 2 հազար 110 ձայն:
Արթիկ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուից գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը պարտվել է մրցակցին՝ հավաքելով ընդամենը 3 հազար 227 ձայն: 5 հազար 635 արթիկցի ընտրող քվեարկել է մյուս թեկնածուի՝ Արսեն Աբրահամայնի օգտին: Երկու թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են:
Գյումրիի ավագանու 21 տեղի համար պայքարող 71 թեկնածուից ամենաշատ ձայն հավաքել է Արտակ Ադամյանը: 2 հազար 518 ընտրող իր քվեն տվել է Արտակ Ադամյանին: «Քաղաքը մերն է» նախաձեռնության 7 անդամից ավագանու անդամ ընտրվել է միայն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա իր ստացած 1325 քվեով երկրորդն է ավագանու տեղի համար պայքարող 71 թեկնածուից: Ստորև ներկայացվում են ավագանի ընտրված թեկնածուների անունները, ստացած քվեները և կուսակցական պատկանելությունը:
- Ադամյան Արտակ Արամի - 2 518
- Բարսեղյան Լևոն Ալբերտի - 1 325
- Մկրտչյան Էդգար Սերյոժայի - 1 185
- Ադամյան Գագիկ Մերուժանի - 1 173 (ՀՀԿ)
- Մխիթարյան Ռաֆիկ Վաղարշակի - 1 158
- Վարդանյան Արթուր Արշակի - 1 055
- Սահակյան Մխիթար Գուրգենի - 1 037
- Գրիգորյան Արամայիս Արարատի - 1 024 (ԲՀԿ)
- Կարապետյան Հրայր Ռուդոլֆի - 979 (ՀՀԿ)
- Բաղրամյան Արամայիս Վարդանի - 975 (ՀՀԿ)
- Բադեյան Արմեն Լյովիկի - 950 (ԲՀԿ)
- Հովհաննիսյան Տիգրան Համազասպի - 922 (ԲՀԿ)
- Թաթարյան Գագիկ Ռազմիկի - 889
- Հունանյան Վահան Նիկոլի - 868
- Մեսրոպյան Նարինե Մուշեղի - 860 (ՀՀԿ)
- Փանոսյան Տիգրան Բյուզանդի - 837
- Շիրինյան Վալերիկ Սերգեյի - 815 (ՀՀԿ)
- Պողոսյան Եղիշե Միշայի - 797
- Եդիգարյան Վարդան Աշոտի - 796
- Խաչատրյան Հրայր Խաչիկի - 794 (ՀՀԿ)
- Անդրիասյան Ռոբերտ Մկրտիչի - 793
Մեկնաբանել