HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի հետ երկխոսությունը՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալի գլխավորությամբ

Սեպտեմբերի 14-ին Ժնևում՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի հետ երկխոսությունը։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ նախարարությունից:

«Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Պատվիրակության կազմում երկխոսությանը մասնակցել են ՀՀ ԱԳՄԱ, Արդարադատության, Ներքին գործերի, Առողջապահության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով Հայաստանի հանձնառությունների իրականացման գործում գրանցված առաջընթացին, ընդգծելով առկա մարտահրավերների վերհանման և հասցեագրման, ինչպես նաև Կոնվենցիայի լիարժեք ու արդյունավետ իրագործման կարևորությունը։

Ներկաների ուշադրությանն է ներկայացվել Կոմիտեի դիտարկումների հասցեագրման հարցում Հայաստանի կողմից գործադրված ջանքերը, այդ թվում՝ իրավական, ինստիտուցիոնալ և գործնական քայլերը, որոնք միտված են բռնի անհետացածների և իրենց ընտանիքների համար մարդու հիմնարար իրավունքի պաշտպանության, օրենքի գերակայության և արդարադատության ապահովմանը։

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված անհայտ կորածների և բռնի անհետացածների հարցերի հասցեագրման գործում միջազգային գործընկերների և մարմինների հետ համագործակցությանը, կարողությունների ամրապնդմանը և ամուր իրավական դաշտի ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերի հասցեագրման վերաբերյալ առկա դրույթին՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով` պատասխանելով Հայաստանի հարցով զեկուցողների և Կոմիտեի մյուս անդամների հարցադրումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter