HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրվեցին ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներն ընտրեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամներին։ Այս մասին հաղորդում է ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժինը:

«ԳԱԱ նոր կանոնադրության համաձայն՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունը կազմված է լինելու 11 անդամից։ ՀՀ նախագահը՝ նախագահության նախագահ, 2 անդամ առաջադրում է կառավարությունը և 8 անդամ ընտրում է ԳԱԱ ընդհանուր ժողովը՝ ԳԱԱ կազմից։

Գիտական խորհուրդը կազմված է 25 անդամից։ Խորհրդի նախագահը ՀՀ ԳԱԱ նախագահն է։ Ի պաշտոնե Խորհրդի կազմում ընդգրկվում են ԳԱԱ փոխնախագահները, ակադեմիկոս-քարտուղարը և բաժանմունքների ղեկավարները։ Խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ԳԱԱ ընդհանուր ժողովում ԳԱԱ անդամների կազմից՝ Ակադեմիայի նախագահի ներկայացմամբ։ Խորհրդում կարող են ներառվել նաև այլ գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականներ՝ մինչև 3 անձ։

ԳԱԱ նախագահության անդամներ ընտրվեցին Գեղամ Գևորգյանը, Բրյուս Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, Արթուր Իշխանյանը, Արսեն Առաքելյանը, Մարինա Աղայանը, Աննա Մկրտչյանը և Պավել Ավետիսյանը։

ԳԱԱ գիտական խորհրդի անդամներ ընտրվեցին Գևորգ Դանագուլյանը, Սոֆիյա Այդինյանը, Արա Ավագյանը, Լիլիթ Սահակյանը, Ժիրայր Վարդանյանը, Կարեն Ղազարյանը, Սարգիս Աղայանը, Վազգեն Մելիքյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Հարությունյանը, Արամ Սահարյանը, Դավիթ Հայրապետյանը, Գագիկ Ղազինյանը, Գևորգ Պողոսյանը և Արարատ Աղասյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter