Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 17-ի հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Կողմ է քվեարկել 53, դեմ՝ 36 պատգամավոր։
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել