HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության պատվիրակության կազմում, մասնակցել է Կոնվենցիայի գործադիր քարտուղարի և Քարտուղարության այլ ներկայացուցիչների հետ Համաժողովին ընդառաջ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԳՄԱՆ և ՀՀ ՇՄՆ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Համաժողովի առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նախագահության հատուկ ուշադրությունն ու բարձր մակարդակի ներգրավվածությունը պահանջող ուղղությունները։

Մտքեր են փոխանակվել Առաջնորդների գագաթնաժողովի և բարձրաստիճան նախարարական հատվածի նախապատրաստական աշխատանքների, դրանց բարձր մակարդակով մասնակցություն ապահովելու կարևորության, ինչպես նաև զգայուն հարցերի շուրջ քաղաքական ներգրավվածությանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Համաժողովի շրջանակում նախատեսվող թեմատիկ օրերին և միջոցառումներին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter