Մինչև 2013 թ. առաջին եռամսյակի ավարտ Երևանում զգալիորեն կպակասեն միկրոավտոբուսները
Մինչև 2013 թ. առաջին եռամսյակի ավարտ Երևանում նկատելիորեն կպակասեն միկրոավտոբուսները, որոնց փոխարեն շահագործման կհանձնվեն ներկրված և ներկրվող ավտոբուսները: Այս մասին զեկուցվել է այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ:
Ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը, նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ:
«Մեր քաղաքացիների համար պետք է ապահովենք հարմարավետ ու անվտանգ պայմաններ հասարակական տրասպորտի սպասարկման ոլորոտում՝ ապահովելով համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ պահանջների կատարումը»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել