ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
- Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։
- Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
- Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Սախարովի հրապարակից,
- Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
- Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
- Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել