HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT Edu-ի օգտահաշիվը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «OpenAI» միջազգային ընկերության համագործակցության արդյունքում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցներին հասանելի կլինի ChatGPT Edu հարթակը։

«Հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում: ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։  Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին։

Ուղեցույցները երաշխավորված են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից։

Ուսուցման գործընթացում  ԱԲ նոր գործիքի կիրառումը նպատակ ունի  բարելավել կրթության որակը՝ նպաստելով սովորողների կիրառական հմտությունների ձևավորմանը»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter