
Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը կապված է նախագահական ընտրության հետ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն, անդրադառնալով այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելուն, ասաց, որ այդ քայլը կարող ենք կապել նաև գալիք նախագահական ընտրության հետ, սակայն կուսակցության վարչությունը վերջնականապես դեռ չի որոշում չի կայացրել:
Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության տրամադրվածությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու:
Ռ. Հակոբյանն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ պատճառներով է Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարականի դիմում ներկայացրել: «Չեմ ցանկանում Ձեզ այդ գայթակղությունից զրկել, ինքներդ կկարդաք վարչության հայտարարությունը»,- ասաց պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել