HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում կատարած անձը

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 3.06-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է նշված խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի։

Երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter