Աշխարհում տարեկան ինքնասպան է լինում մոտ 1 միլիոն մարդ
2012թ. սեպտեմբերի 10-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է որպես ինքնասպանությունների կանխարգելման օր: ԱՀԿ տվյալներով ամեն տարի մոտ 1 միլիոն մարդ ինքնասպան է լինում, կամ 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ ինքնասպանություն է տեղի ունենում: Վերջին 45 տարում ամբողջ աշխարհարում ինքնասպանությունների թիվն աճել է 60%-ով:
Հայաստանը ինքնասպանությունների տարածվածության առումով աշխարհում ամենաբարվոք վիճակում գտնվողներից է։
ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժինն ու Հայկական բժշկական ասոցիացիան թարգմանել ու հրատարակել են ԱՀԿ մշակած, ԶԼՄ-ների համար նախատեսված, ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված ուղեցույցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել