Բաբաջանյան փողոցում վիճաբանությունից հետո տղամարդը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ
Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում տղամարդը ազդրի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:
Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել