Ավարտվել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների առաջադրման գործընթացը
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման փուլը։
Ըստ ԿԸՀ պաշտոնական հաղորդագրության՝ առաջադրված քաղաքական ուժերի և դաշինքների գրանցման վերջնաժամկետը սահմանված է սեպտեմբերի 25-ը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրվել է բոլոր համայնքներում (Արտաշատ, Արմավիր, Գավառ, Մարտունի, Ստեփանավան, Գորիս, Մեղրի, Դիլիջան, Իջևան և այլն)։
Ամենաշատ քաղաքական ուժերն առաջադրվել են Ստեփանավանում (5 միավորում), Մեղրիում (5 միավորում), Մարտունիում (4 միավորում) և Արթիկում (4 միավորում)։
Ամենամեծ թեկնածուական ցուցակները ներկայացվել են Արտաշատում («Քաղաքացիական պայմանագիր»՝ 99 թեկնածու), Մարտունիում («Քաղաքացիական պայմանագիր»՝ 81 թեկնածու), Արթիկում (81 թեկնածու) և Գորիսում («Համերաշխություն» դաշինք՝ 72 թեկնածու)։
Ընտրություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան», «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք դաշինքներ («Ապրելու քվե», «Մեր համայնք», «Արդարություն»)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել