HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկություն են իրացրել օգոստոսի 18-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ցերեկվա ժամը երկուսին մոտ Կապան-Երևան ճանապարհին, Վերին Խոտանան գյուղի ցուցանակի տակից փաթեթ վերցնելու պահին քրեական ոստիկանները մոտեցան նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը նետեց փաթեթն ու դիմեց փախուստի, սակայն արագ էլ բռնվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն։ Փաթեթը նետելու վայրը վերցվեց պահպանության։

Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվեցին Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց նետած փաթեթը։ Այն պարունակում էր մոտ 1400 գրամ մարիխուանա։

Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter