HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավթաշեն թաղամասում կամավոր ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

«ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողել։

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները նշված տարածքում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։ 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter