HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոստիկանության աշխատանքի արդյունքները

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ ոստիկանության աշխատանքի արդյունքները:

Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքը: Նշվեց, որ կազմակերպված ծառայության շնորհիվ ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ տեղերում օպերատիվ պարզաբանումներ են տրվել ահազանգերին, շտկվել են թերությունները, քաղաքացիները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, պահպանվել է պատշաճ հասարակական կարգ ու կանոն:

Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը հանձնարարեց, հիմնվելով առկա փորձի վրա, միջոցներ ձեռնարկել արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտորությունների երկրորդ փուլում հասնել հասարակական կարգի ապահովման առավել կազմակերպվածության, վերացնել բացթողումները, կատարելագործել ահազանգերի արձագանքման մեխանիզմը:

Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց ընտրությունների երկրորդ փուլից առաջ մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների' ծառայությանը նախապատրաստվելու ընթացքը, ոստիկանների պատրաստականությունը ստուգելու և անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության երկրորդ փուլի ընթացքում ևս գործելու է բազմուղի հեռախոսային կապ, և քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով կկարողանան դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին:

Ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter