HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և համագործակցության առաջիկա ուղղություններին։ Այս համատեքստում փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով դրա համապատասխանությունը Կառավարության ծրագրով սահմանված գերակայություններին և թիրախներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝  ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի ուղղություններով իրականացվող և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։ 

Առաջիկա համագործակցության տեսանկյունից հատկապես կարևորվել է պետություն մասնավոր գործընկերության ծրագրային արդյունավետ ձևաչափերի ուսումնասիրման անհրաժեշտությունը և դրանց կիրառման հնարավորությունները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter