Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն ԵՄ պատժամիջոցների ցուցակից ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովի և Ֆրիդմանի անունները հանելուց հետո
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներհում է շնորհել Ֆրանսիայի օգտին լրտեսության համար դատապարված Մարտեն Ռայանին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Մարտեն Ռայանը և Ֆրանսիայի մեկ այլ քաղաքացի Ռուսաստանի հետ կապ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների բանակցությունների գլխավոր թեման էին դարձել։
Ադրբեջանը, օգտագործելով Ֆրանսիայի կալանավորված քաղաքացիներին, ճնշում էր գործադրել Ֆրանսիայի վրա, ինչի արդյունքում պաշտոնական Փարիզն անսպասելիորեն փոխել էր իր դիրքորոշումը և պահանջել հանել Ուսմանովի անունը ԵՄ պատժամիջոցների ցանկից։
Գործարար Ռայանը ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ժամանակ և հետագայում դատապարտվել 10 տարվա ազատազրկման ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում։ Նա հերքել է լրտեսության վերաբերյալ բոլոր մեղադրանքները։
Երեկ երեկոյան ԵՄ-ն որոշում էր կայացրել Ուսմանովի և Ֆրիդմանի անունները ցանկից հանելու վերաբերյալ, և այսօր Ադրբեջանը ներհում շնորհեց Մարտին Ռայանին։ Չնայած սրան, Ադրբեջանը մինչ այս պահը հերքում է Ֆրանսիայի հետ գաղտնի պայմանավորվածության հանգամանքը։
Ըստ president.az-ում հրապարակված հրամանագրի, Ալիևը ներում է շնորհել ընդհանուր առմամբ 20 մարդու «անձնային հատկանիշների, առողջական վիճակի, ընտանեկան հանգամանքների» և այլ պատճառներով։
Թեև հրամանագրում անուններ նշված չեն, ադրբեջանական մամուլը հայտնում է, որ ներում ստացածների թվում է նաև Ռայանը։
Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում այս զարգացումները մեծ աղմուկ են առաջացրել։ Ֆրանսիայի դիրքորոշումը քննադատել են մի շարք երկրներ, Ուկրաինան այն անվանել է ամոթալի։ Որոշումը քննադատության է արժանացել նաև աքսորի մեջ գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր շրջանակների կողմից։
Նախկինում Ադրբեջանը տարբեր առիթներով միացել է Ուսմանովի հանդեպ պատժամիջոցները չեղարկելու կոչերին։
Գլխավոր լուսանկարը՝ Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել