Փաշինյանը MIT-ի ակադեմիական ղեկավարի հետ քննարկել է «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավար, պրոֆեսոր Անանթա Չանդրակասանի հետ: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Վարչապետն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին և կարևորել ծրագրի իրականացման գործում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Այդ համատեքստում, քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասները, դրա ընթացքն ու առաջիկա անելիքները:
Անանթա Չանդրակասանը ողջունել է ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ կիսելով նաև ունեցած փորձն ու կարողությունները:
Մտքեր են փոխանակվել բարձրագույն կրթության զարգացմանը միտված քայլերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել