HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ: Տեղեկությունը փոխանվում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարները: Երկկողմ օրակարգային հարցերի առաջմղման առումով կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter