HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ և արտագաղթյալների հարցերով նախարար Ասադ ալ-Շայբանիին

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը։

«Ի շարունակություն նախորդ շփումների՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ շփումների ակտիվացման և բարձր մակարդակով փոխայցելությունների միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Նախարար Միրզոյանը նշել է նաև Սիրիայում հայկական համայնքի դերը՝ որպես երկու ժողովուրդներին սերտ կապող գործոն»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter