HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում հայրը քվեարկել է աղջկա անձնագրով

Այսօր մի զավեշտալի պատմություն լսեցի երեկվա ավագանու ընտրություններից: Սիլվայի (անունը փոխված է) հայրը գնացել է ընտրության՝ շփոթմամբ իր հետ տանելով աղջկա անձնագիրը: Նա գնացել է ընտրատարածք, քվեարկել ու հետ եկել տուն՝ առանց կասկածելու, որ քվեարկել է Սիլվայի անձնագրով:

Ամեն ինչ պարզ է դարձել միայն այն ժամանակ, երբ Սիլվան է գնացել ընտրատարածք. այն պահին, երբ տվել է անձնագիրը, որպեսզի ստանա քվեաթերթիկ, հանձնաժողովի անդամները զարմացած իրեն են նայել ու ասել, որ իր անձնագրով արդեն քվեարկել են: Անգամ մեղադրել են աղջկան՝ կասկածելով, որ փորձում է կրկնակի քվեարկություն կատարել:

Հետո, երբ պարզ է դարձել, որ հայրն է եղել Սիլվայի փոխարեն ընտրողը, հանձնաժողովի անդամները, հասկանալով իրենց սխալը, փորձել են հանգստացնել աղջկան, որ ավելորդ ուշադրություն չգրավի:

Աղջիկը հանձնաժողովի անդամներին մեղադրել է անուշադրության մեջ: «Ինչ տարբերություն, որ հայրս է քվեարկել: Դա ոչ մի կերպ չի փոխում իրավիճակը: Եթե հանձնաժողովի գործողությունների տրամաբանությամբ շարժվեք, ցանկացած մեկը կարող էր վերցնել իմ անձնագիրն ու գնալ ընտրության իմ փոխարեն»,- ասում է Սիլվան:

Այսքանով պատմությունը չի ավարտվել: Սիլվան թողել ու դուրս է եկել ընտրատարածքից, իսկ հայրը երկրորդ անգամ, արդեն իր անձնագրով, գնացել է ընտրության:

Շուշան Օհանյան
Գորիս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter