HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարության ռազմավարական ներդրումային առաջնահերթությունները և ուղղությունները, և դրանցում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքների ծրագրերի իրագործման շուրջ:  Երկուստեք կարևորվել է ՓՄՁ-ների մրցունակությանը և ներառականությանն ուղղված ծրագրի և փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի աջակցությունը, մասնավորապես ընդգծվել է դեպի ԵՄ և միջազգային այլ շուկաներ ՀՀ արտահանումը խթանող դրամաշնորհային, վարկային և խորհրդատվական ծրագրերի իրականացումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter