HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիծեռնակաբերդի զբոսայգում թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները սեպտեմբերի 18-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի տղամարդու։ Վերջինս, նկատելով ոստիկաններին, գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմել։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է տղամարդու փախուստը։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նա կալանավորվել է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter