Վարչապետը հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերի հայ ուսանողների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք կրթություն են ստանում ամերիկյան առաջատար բուհերում: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։
«Փաշինյանը ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքները: Երկրի ղեկավարն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու, տարբեր ուղղություններով Կառավարության քաղաքականությանը վերաբերող թեմաների, ապա պատասխանել է ներկաների հարցերին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել