Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Սեպտեմբերի 24-ի ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ին և 27-ին կեսօրից հետո, 26-ին, 28-29- ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երեւանում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 32.0°C (2002թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 5.0°C (2016թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 19.0°C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել