HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, տարածաշրջանային ինտեգրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter