HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցության եկած դատապարտյալի եղբորը: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։

«Արդյունքում՝ քաղաքացու թևատակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ թմրամիջոցի նմանվող, 0,80 գրամ քաշով բուսական զանգված:

Քաղաքացին ձերբակալվել է ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված արգելված իրերի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter